Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արեց այն, ինչ ուզում էր

Արեց այն, ինչ ուզում էր
18.06.2016 | 01:16

Արտակարգ գեղեցիկ խաղով Իսպանիայի ընտրանին համոզիչ հաղթանակ տարավ Թուրքիայի հավաքականի նկատմամբ՝ առավելությունը ձևակերպելով 3:0 հաշվով: Ըստ էության խաղադաշտում մի թիմ էր, որն անում էր գնդակի ու, ինչու չէ, նաև մրցակցի հետ այն, ինչ ուզում էր ու ինչպես ուզում էր:

Թեպետ սա ֆուտբոլային մոնոներկայացում էր հիրավի մեծ վարպետների կատարմամբ, այդուհանդերձ անհնար է չնշել Անդրես Ինիեստայի հրաշք խաղը: Այս դիմակայությունից հետո վեց միավոր վաստակած Իսպանիան արդեն իսկ փլեյ օֆում է, իսկ թուրքերին մնում է հնարավորինս արագ գնել տունդարձի տոմսերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ