Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Շունն ու կատուն» բալլադի 130-ամյակին նվիրված փառատոն

«Շունն ու կատուն» բալլադի 130-ամյակին նվիրված փառատոն
24.06.2016 | 16:30

Հունիսի 25-ին` ժամը 13։00-ից Հ. Թումանյանի թանգարանում կմեկնարկի մանկապատանեկան-երիտասարդական թատերախմբերի փառատոն՝ նվիրված «Շունն ու կատուն» բալլադի 130-ամյակին:

Փառատոնը ժանրային սահմանափակումներ չունի և կներառի թատերական, տիկնիկային, բալետային, օպերետային, օպերային, մնջախաղային և այլ ներկայացումներ: Փառատոնին կմասնակցեն ՀՀ մարզերի՝ Կոտայքի, Տավուշի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի և Երևանի 13 մանկապատանեկան թատերախմբեր, որոնք կստանան հավաստագրեր և խորհրդանշական նվերներ:

Դիտվել է՝ 1625

Մեկնաբանություններ