Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.07.2016 | 00:01

Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է ու մոխիր։ Դեռևս կենդանի՝ թափվում է նրա փորոտիքը։ Բժիշկը կարճացնում է երկարատև ցավերը։ Թագավորն այսօր կա, իսկ վաղը վախճանվում է։ Երբ մարդը մեռնում է, սողուններ, ճիճուներ և որդեր է ժառանգում։ Մարդու ամբարտավանության սկիզբը նրա ապստամբելն է Տիրոջ դեմ, նրա սրտի ստահակությունը՝ իր Արարչի դեմ։ Մեղքի սկիզբն ամբարտավանությունն է, և ով ունի այն, նրանից պղծություն պիտի ժայթքի։ Դրա համար էլ Տերը նրան սարսափելի հարվածներ հասցրեց և իսպառ կործանեց նրան։


Սիրաք 10. 9-16

Դիտվել է՝ 2688

Մեկնաբանություններ