Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մանուել Նոյեր. Արժանի չէինք պարտության

Մանուել Նոյեր. Արժանի չէինք պարտության
08.07.2016 | 19:22

Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է «Եվրո 2016»-ի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականից կրած պարտության մասին:

«Սա կիսաեզրափակիչ է և այս փուլում մրցաշարը լքելու մտքին համակերպվելը բավականին դժվար է: Չեմ ցանկանում ասել, որ մենք գերազանցում էինք մրցակցին, սակայն արժանի չէինք այս պարտությանը: Պարտության վրա մեծ ազդեցություն ունեցավ 11- մետրանոց հարվածը: Մենք ունեինք 1 ամբողջ խաղակես, որ վերականգնեինք հաշվի հավասարակշռությունը, սակայն չկարողացանք արդյունավետ օգտագործել ստեղծված հնարավորությունները: Ընդհանուր առմամբ, «Եվրո 2016»-ը հաջողված էր մեզ համար: Մենք լավ հանդիպումներ ենք անցկացրել»,- ասել է Նոյերը:

Դիտվել է՝ 1274

Մեկնաբանություններ