Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վասույթներ

Վասույթներ
12.07.2016 | 09:38

Հարգելի ընթերցողներ: Պարբերաբար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ (ՎԱՍ) ասույթներից:

ԵՍ, ԴՈՒ, ՆԱ

Հերթական հիմարությունն անելու համար ահագին հերթ պիտի կանգնես:

Հիմար վիճակ ստեղծելու համար հիմար լինելը քիչ է, պետք է մի քիչ էլ ի վիճակի լինես:
Սկզբում մեր ներսում խավար է. ժամանակի ընթացքում մենք դառնում ենք լուսավոր՝ ավերակի նման:

Մի՛ վախեցիր, երբ քեզ վիրավորում են, վախեցիր, երբ քեզնից չեն վիրավորվում:

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ