Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառմանը

Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառմանը
21.07.2016 | 13:56

Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները՝ ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիատլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի Հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մրցումների մեկնարկը կտրվի հուլիսի 30-ին:

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ

润1362490652/1604343586">Էս քոթուկը կտրել չի լինի
Էս քոթուկը կտրել չի լինի