Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մեկ՝ Սուքիասյանը, մեկ էլ՝ Աստված

Մեկ՝ Սուքիասյանը,  մեկ էլ՝ Աստված
04.10.2016 | 01:09

Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին սկսել է նախապատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին: Հոկտեմբերի 8-ին մեր ֆուտբոլիստների մրցակիցը լինելու է Ռումինիայի, 11-ին՝ Լեհաստանի ընտրանին: Հավաքականի կազմի ամբողջացման գործում նախապատվությունը գերազանցապես տրված է Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:

Թիմի մարզչական կորպուսի կողմից Յուրա Մովսիսյանը շարունակում է մնալ ուշադրությունից դուրս (դավաճանության չապացուցված մեղադրանքը շարունակում է մնալ ուժի մեջ), Արթուր Սարկիսովը չի համապատասխանում Վարուժան Սուքիասյանի տակտիկական, գուցե նաև ռազմավարական պատկերացումներին, Հենրիխ Մխիթարյանը չի խաղալու վնասվածք ունենալու պատճառով, նախկինում փորձարկված մի շարք ֆուտբոլիստների պատրաստվածության մակարդակը չի գոհացնում գլխավոր մարզչին: Թե վերջնահաշվում ինչպիսի կազմով հավաքական է դուրս գալու խաղադաշտ, հարյուր տոկոսով գիտի մեկ Վարուժան Սուքիասյանը, մեկ էլ Աստված՝ պայմանով, որ Սուքիասյանը նրա հետ մտքերը կիսած լինի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ