ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Հրանտ Թադևոսյանը

«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Հրանտ Թադևոսյանը
25.10.2016 | 23:02

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Հրանտ Թադևոսյանը: Մինչ այդ նա տնօրենի առաջին տեղակալն էր: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գրասենյակ ու աշխատակիցներին ներկայացրել է նոր տնօրենին:

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ