ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Սահմանի» մեղուները

«Սահմանի» մեղուները
12.11.2016 | 11:46

2016-ի մարտ-ապրիլ ամիսներին Տավուշի մարզի Բաղանիս համայնքին «Սահման» հասարակական կազմակերպության ջանքերով տրամադրվեցին մեծ քանակի մեղուներ, մեղվափեթակներ և համապատասխան պարագաներ գյուղում մեղր ստանալու նպատակով:

Նույն գյուղի բնակիչ ՝ սահմանապահ Արսեն Սահակյանի ներկայացրած ծրագրով և համայնքի բնակիչների համաձայնությամբ՝ ստացված մեղրի 1/2 մասը որոշվեց նվիրաբերել Նոյեմբերյանի շրջանի սահմանին կանգնած զինծառայողներին: Այս առիթով սահմանապահներն իրենց շնորհակալությունն են հայտնում «Սահման» ՀԿ-ի համահիմնադիրներ Ջորջ Տաբակյանին և Աննա Աղաջանյանին, ինչպես նաև սահմանապահ Արսեն Սահակյանին` դիրքերում կանգնած տղաներին չանտեսելու և ուշադրության կենտրոնում պահելու համար:

Դիտվել է՝ 6709

Մեկնաբանություններ