Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լեոնարդ Քոհենին հուղարկավորել են՝ մինչ մահվան լուրը հանրայնացնելը

Լեոնարդ Քոհենին հուղարկավորել են՝ մինչ մահվան լուրը հանրայնացնելը
12.11.2016 | 15:58

Կանադացի երգիչ և բանաստեղծ Լեոնարդ Քոհենին հուղարկավորել են Մոնրեալում՝ մինչ մահվան լուրը հանրայնացնելը: Մոնրեալի թաղամասերից մեկի ուղղափառ սինագոգը, որի անդամ էր Քոհենը, տեղեկացրել է, որ երաժշտին հուղարկավորել են նոյեմբերի 10-ին, նա մահացել էր նոյեմբերի 7-ին:

Հուղարկավորությանը մասնակցել է միայն ընտանիքը: Նախօրեին հայտնի էր դարձել, որ կյանքի 83-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո Լեոնարդ Քոհենը վախճանվել է։

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ