ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսերենը՝ պետական լեզու Հայաստանում

Ռուսերենը՝ պետական լեզու Հայաստանում
20.11.2016 | 20:10

Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալը պետք է լինի Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան: Նրա խոսքով, մեկ սերունդ հետո նախկին խորհրդային երկրներում կդադարեն ռուսերեն խոսել, այդ պատճառով պետք է հատուկ ջանքեր գործադրել և ռուսերենին օրենսդրական մակարդակով երկրորդ լեզվի կարգավիճակի տրամադրումը պետք է արտաքին քաղաքականության օրակարգում լինի:

Նրա խոսքով, ԱՊՀ երկրների 138 միլիոն բնակչությունից, չհաշված Ռուսաստանը, ռուսերենին ակտիվ տիրապետում է միայն 61 միլիոնը, 36,9 միլիոնը պասիվ է տիրապետում, իսկ 3,.6 միլիոնն ընդհանրապես չի տիրապետում: Միտրոֆանովան հատկապես դժգոհ է ՈՒկրաինայում, Վրաստանում և բալթյան երկրներում ռուսերենի վիճակից, որտեղ նոր սերունդը չի խոսում այդ լեզվով:

Դիտվել է՝ 3720

Մեկնաբանություններ