Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հենրիխ Մխիթարյան. Բաց չեմ թողնելու խաղաժամանակ ստանալու հնարավորությունը

Հենրիխ Մխիթարյան. Բաց չեմ թողնելու խաղաժամանակ ստանալու հնարավորությունը
07.12.2016 | 16:56

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, խոսելով ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային հատվածում խաղաժամանակ չստանալու մասին, նշել է, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ որևէ խնդիր չի եղել։ «Ես երբեք վատ հարաբերություններ չեմ ունեցել մարզչի հետ։ Մեր հարաբերություններն ի սկզբանե լավ են եղել։ Խնդիրը ոչ թե Ժոզե Մոուրինյոյի մեջ էր, այլ՝ իմ։ Հիմա հասկանում եմ, թե ինչու եմ սկսել խաղաժամանակ ստանալ և բաց չեմ թողնելու այս հնարավորությունը, քանի որ այն իսկապես կարևոր է ինձ համար։ Շատ եմ ցանկանում դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» մի մասնիկը», -Sky Sports News-ին տված հարցազրույցում ասել է Մխիթարյանը:

Նա հույս է հայտնել, որ այսուհետ կանոնավոր խաղաժամանակ կստանա: «Դա ինձ համար շատ կարևոր է։ Դրա համար կանեմ հնարավոր ամեն ինչ։ Մարզիչն ընտրության մեծ հնարավորություն ունի՝ իմ դիրքում կարող է 5-6 ֆուտբոլիստ խաղալ, բայց ես գիտեմ, թե ինչ սխալներ եմ թույլ տվել անցյալում և ինչպես պետք է լավ խաղամ ապագայում։ Հիմա ես գիտեմ՝ ինչպես կարող եմ օգնել թիմին»,- նշել է Մխիթարյանը:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ