Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մոուրինյո. Ֆենոմենալ գոլ էր

Մոուրինյո. Ֆենոմենալ գոլ էր
27.12.2016 | 10:29

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Սանդերլենդին» հաղթելուց հետո «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի շքեղ գոլի մասին:

«Ֆենոմենալ գոլ էր: Հիանալի պահ էր, և նրա համար շատ կարևոր, քանի որ Հենրիխը լավ մարզավիճակում էր, իսկ հետո եկավ վնասվածքը և նա բաց թողեց երկու խաղ: Մխիթարյանը վերադարձավ ոչ միայն գոլով, քանի որ կարծում եմ` նա որակ հաղորդեց իր խաղով, և ես երջանիկ եմ»,- ասել է Մոուրինյոն:

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ