Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Տիգրան Մուկուչյանը՝ Կարեն Կարապետյանի վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակության քննարկումների մասին

Տիգրան Մուկուչյանը՝ Կարեն Կարապետյանի վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակության քննարկումների մասին
12.01.2017 | 12:06

Պատգամավորի թեկնածուների գրանցման հետ կապված հարցերի մասին քննարկումները կարող են առարկայական լինել միայն հանձնաժողով կուսակցությունների կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի` վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ մամուլում ծավալվող քննարկումներին` լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Երբ կլինեն ցուցակներ, կներկայացվեն փաստաթղթեր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրականացնի գրանցումներ, դրանից հետո միայն ճիշտ կլինի խոսել այս կամ այն թեկնածուին գրանցել կամ չգրանցելու մասին»,- նշել է Մուկուչյանը:


ԿԸՀ նախագահը նշեց, որ առաջադրման փաստաթղթերի հանձնումից հետո տրվում է ժամանակահատված մինչև կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը: Այդ ժամանակահատվածը ցուցակները ուսումնասիրելու համար է:


Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ այդ հարցում օրենքի պահանջը հստակ է` պատգամավոր կարող է ընտրվել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտապես բնակվող անձը: «Թե որն է մշտական բնակությունը, Ընտրական օրենսգրքում հստակ սահմանված է»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ