«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լուծարվում են կառավարության համակարգում գործող երկու կառույցներ

Լուծարվում են կառավարության համակարգում գործող երկու կառույցներ
13.01.2017 | 12:29

Ի կատարումն վարչապետի հանձնարարականի, ինչպես նաև պետական կառավարման ապարատի օպտիմալացման, պետբյուջեից կատարվող ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախատեսվում է լուծարել Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ը: Որոշման արդյունքում կտնտեսվի 9 միլիոն 200 հազար դրամ:


Կառավարության մեկ այլ որոշմամբ, կլուծարվի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Արդյունքում՝ 13 հաստիքի և մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետևանքով կտնտեսվի մոտ 35 միլիոն դրամ:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ