«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արտակ Զեյնալյան. Մենք հավակնում ենք գալ հանրային ծառայության, այլ ոչ թե՝ իշխանության

Արտակ Զեյնալյան. Մենք հավակնում ենք գալ հանրային ծառայության, այլ ոչ թե՝ իշխանության
21.01.2017 | 17:17

«ԵԼՔ» դաշինքը գալիս է ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ՝ հանրային ծառայության անցնելու, դաշինքի համաժողովում ասաց «Հանրապետություն» կուսակցության խորհրդի և «ԵԼՔ» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը:

«Մեծագույն ձեռքբերում կլինի, եթե մենք հավատ ստեղծենք, թեկուզ այն մասով, որ մենք հավակնում ենք գալ հանրային ծառայության, այլ ոչ թե՝ իշխանության: Մենք փոփոխություններ ենք ուզում, քանզի հանրությունը հոգնել ու հիասթափվել է, չի հավատում պետական մարմիններին, չի հավատում, որ կարող է ձևավորել իշխանություններ, բայց փոփոխությունները կարող են սկսվել ընտրություններից, եթե ժողովուրդը զգա, որ ինքը գործողությունների վրա ազդելու հնարավորություն ունի», - ասաց նա: Խոսելով դաշինքի անելիքներից՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախ և առաջ իրենց գործողությունները միտված են լինելու պայքարել քողարկված հարկերի ու տուգանքների դեմ: Արտակ Զեյնալյանը նաև ընդգծեց, որ իրենց առաջնային նպատակն է հանրությանը մասնակից դարձնել երկրի կառավարմանը:


«Մեր երկրում օտարներ ու պառակտվածներ պետք է չլինեն: Բոլորը պետք է ընդգրկված լինեն երկրի կառավարման պրոցեսում: Մենք միասին լրացնում ենք իրար, մեր ուժը միասնության մեջ է»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ