«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ապրիլի 2-ը՝ սգո՞, թե՞ հաղթանակի օր

Ապրիլի 2-ը՝ սգո՞, թե՞ հաղթանակի օր
06.02.2017 | 18:34

Ապրիլի 2-ը սգո օր չէ, հաղթանակի ու հայ զինվորի սխրանքի օր է՝ այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով խմբակցությունների քննարկումներին, թե ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների օրը պետք է փոխվի` հարգելով 2016-ի ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը:

«Հիշեցնեմ, որ ՀՀ նախագահը նշել է` քաղաքական բոլոր ուժերի պատրաստականության դեպքում մենք ևս պատրաստ ենք վերանայել այս ամսաթվի խնդիրը: Ես կարծում եմ՝ ապրիլի 2-ը սգո օր չէ, ապրիլի 2-ը հաղթանակի, մեր հայ զինվորի սխրանքի օրն է և մենք պիտի կարողանանք մեր զոհերի հիշատակը ոգեկոչելով հանդերձ` գնանք առաջ մեր պետության կայացման ուղղությամբ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ