Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Օրվա դիմակայությունը

Օրվա դիմակայությունը
11.02.2017 | 15:16

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Անգլիայի բարձրագույն խմբի առաջնության՝ պրեմիեր լիգայի, հերթական տուրը: Առանձնակի անհամբերությամբ է սպասվում «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» դիմակայությունը: Երկու թիմերն էլ պայքարում են ոչ միայն եվրոգոտում մնալու, այլև չեմպիոնական մրցավազքից դուրս չմնալու համար:

Այս պահի «Տոտենհեմը» 50 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, 46 միավոր ունեցող «Լիվերպուլը»՝ հինգերորդ: Կկարողանա՞ն տանտերերը նվազագույնի հասցնել մրցակցից հետ մնալը՝ պատասխան տվողը սպասվող առճակատումն է լինելու, որը շատ բաներով կախված է նաև նրանից, թե Յուրգեն Կլոպն ինչ ուժեր կնետի մարզադաշտ ու արդյոք նրանք ֆիզիկապես պատրաստ կլինեն մրցակցությանը՝ չէ որ լիվերպուլցիների շատ ֆուտբոլիստներ հանդես են գալիս վնասվածքներից ամբողջովին չապաքինված կամ ընդհանարպես հանդես չեն գալիս այդ նույն պատճառով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ