«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արամ Սարգսյան. «Ժառանգություն»-ը գտնում էր, որ ինքը նպատակային դաշինք է

Արամ Սարգսյան. «Ժառանգություն»-ը գտնում էր, որ ինքը նպատակային դաշինք է
15.02.2017 | 12:36

Մեզ մրցակից համարում եմ ՀՀԿ-ին, իսկ դաշինքներին պետք է նայեմ գաղափարախոսության առումով` Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին ձեզ մրցակից համարո՞ւմ եք, հարցին արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԵԼՔ դաշինքի անդամ Արամ Սարգսյանը: «ԵԼՔ դաշինքը գաղափարական է, ձևավորվում են նաև դաշինքներ, որոնք նպատակային են: Այս առումով, ես կարծում եմ, որ նշված դաշինքն ավելի շատ նմանություն ունի ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, քան մեզ հետ», – նշեց նա:

Հարցին՝ ինչու՞ «Ժառանգություն»-ԵԼՔ համագործակցությունը չստացվեց, Սարգսյանը պատասխանեց. «Ժառանգությունը» գտնում էր, որ ինքը նպատակային դաշինք է, ոչ գաղափարական, իրեն ավելի հոգեհարազատ էր այն դաշտը, որտեղ ինքը գնաց»:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ