Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀՀԿ ցուցակը կգլխավորի ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը

ՀՀԿ ցուցակը կգլխավորի ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը
15.02.2017 | 12:39

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել են կուսակցության նախընտրական ռազմավարության ու մարտավարության հետ կապված հարցեր, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «ՀՀԿ շտաբը կղեկավարեն գործադիր մարմնի բոլոր անդամները՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու հենց այդ մարմինն էլ կհամակարգի քարոզարշավը», - ասաց նա:

ՀՀԿ տարածքային ցուցակը, Շարմազանովի փոխանցմամբ, բաղկացած է 133 քաղաքացիներից, իսկ համամասնականը՝ 64։
«ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը, երկրորդը՝ Տարոն Մարգարյանը, երրորդը՝ Արփինե Հովհաննիսյանը, չորրորդը՝ Արա Բաբլոյանը, հինգերորդը՝ Արմեն Ամիրյանը», - ասաց նա։ Ցուցակում հաջորդաբար կլինեն Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը և Կարեն Ավագյանը, Գալուստ Սահակյանը, Հերմինե Նաղդալյանը։ ՀՀԿ խոսնակը նշեց, որ ցուցակի հետ կապված բոլոր մանրամասները հայտնի կդառնան վաղը կամ մյուս օրը։

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ