«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակում չի ընդգրկվել գրանցման հետ կապված խնդրի պատճառով

Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակում չի ընդգրկվել գրանցման հետ կապված խնդրի պատճառով
15.02.2017 | 12:45

Վարկանիշի խնդիր չկա, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչու՞ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չեն ընդգրկվել ՀՀԿ ցուցակում, վարկանիշ չունե՞ն։ «Կուսակցության նախագահը այդպես է որոշել, մենք գործադիր մարմնի նիստում քննարկել ենք այդ հարցը ու այդպես ենք նպատակահարմար գտել՝ նախագահի գլխավորությամբ»,- ասաց ՀՀԿ խոսնակը։

Կարեն Կարապետյանի մասին նա նշեց. «Պատճառն ինձնից լավ գիտեք, պարոն Կարապետյանը դրա մասին խոսել է լրագրողների հետ հանդիպմանը՝ գրանցման հետ կապված խնդիրն է»։ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իրենց կուսակցության առանցքային ներկայացուցիչներից մեկն է ու իրենք միասին ունեն շատ ծրագրեր։

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ