«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ոչ մի ուժ դեռ ընտրական ցուցակ չի ներկայացրել ԿԸՀ-ին

Ոչ մի ուժ դեռ ընտրական ցուցակ չի ներկայացրել ԿԸՀ-ին
15.02.2017 | 12:55

ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող կուսակցություններից ու դաշինքներից ոչ մեկը կարծես թե չի շտապում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ, թեպետ երկու օր է մնացել փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետին: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հայտնեց, որ ոչ մեկից փաստաթղթեր չեն ստացել: Կուսակցությունները եւ դաշինքները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ փետրվարի 16-ը:


Քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ից եւ ավարտվելու է լույս ապրիլի 1-ի կեսգիշերին, որը լռության օր է: Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 2-ին:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ