Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Սիրո թևեր» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդես

«Սիրո թևեր» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդես
26.02.2017 | 17:49

2017 թ.-ի մարտի 1-ին, ժամը` 15:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում (ք. Երևան, Աբովյան 64, հեռ.` 56 93 80) կբացվի ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի «Սիրո թևեր» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին կներկայացվեն շուրջ չորս տասնյակ կոլաժները:

Բարի ավանդույթ է դարձել ամեն տարի այս օրը հեղինակի ստեղծագործությունների ներկայացումը: Տարիներ շարունակ գարնան առաջին օրը ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանն արվեստասեր հասարակության դատին է հանձնում իր անհատական աշխատանքները՝ կոլաժները:

Արվեստագետի թվով 15-րդ հոբելյանական անհատական ցուցահանդեսը նվիրված կլինի գարնանամուտին և կանանց տոնին:

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մարտի 1-ից մինչև մարտի 12-ը:

Ցուցահանդեսի բացման օրը մուտքն ազատ է:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ