«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Քարոզարշավ. օր վեցերորդ. քաղաքական ճահիճ

Քարոզարշավ. օր վեցերորդ. քաղաքական ճահիճ
11.03.2017 | 16:30

Ընտրարշավի վեցերորդ օրն արդեն դրանից այնքան եմ ձանձրացած, որ կարող եմ սահմանափակվել` միայն վերնագրեր կարդալով: Չկան նոր դեմքեր, նոր գաղափարներ, ընտրողների հետ հարաբերվելու նոր տեխնոլոգիաներ: Պոպուլիզմը բնորոշ է բոլոր ընտրարշավներին, բայց մեզանում նույնիսկ դա է կորցրել իր համն ու հոտը, որովհետև չի կարելի, օրինակ, հինգ տարվա համար քվե խնդրել, սակայն նախընտրական ծրագրի իրականացումը խոստանալ մեկ ամսում:

Այնուամենայնիվ, երեկ ինչ-որ ուշագրավ մտքեր լսեցինք:
Կոտայքի մարզում ՕՐՕ դաշինքի առաջնորդները փորձում էին հիմնավորել, որ հենց իրենք են այս իշխանությունների այլընտրանքը: Ի դեպ, Սեյրան Օհանյանը, թերևս, առաջին անգամ հրապարակայնացրել է իր վարչապետական հավակնությունները` թեկուզ անուղղակի: «Ես պատրաստ եմ առաջնորդել ՀՀ-ի կտրուկ և կոշտ բարեփոխումները»,-ասել է նախկին նախարարը:


Նաև հաճելի է, որ ընտրարշավում հանդիպում ես հատուկետ ինտելեկտուալների: «Ազատ-դեմոկրատնրի» ցուցակի երրորդ համարը զբաղեցնող վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը երեկ օբյեկտիվ դիտարկում է արել, որը, սակայն, ավելի շուտ հակափիառ, քան PR է ԱԴԿ-ի համար: Սաֆարյանը հանդիպումներից տպավորություն է ստացել, որ «Ազատ դեմոկրատները» 10 տոկոս ճանաչելիություն ունի քաղաքացիների շրջանում: Պարզ է, որ նման ճանաչելիությամբ հնարավոր չէ հաղթահարել 5%-ի արգելքը, եթե անգամ հարյուր տոկոսով մոբիլիզացվի էլեկտորատը:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ