Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Եռաբլուրը» զինվորական պանթեոն է և չպետք է քաղաքականացվի

«Եռաբլուրը» զինվորական պանթեոն է և չպետք է քաղաքականացվի
19.03.2017 | 18:20

Ցանկացած հայ մարդու մահը, հատկապես երիտասարդի մահը միշտ էլ ցավալի է, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստին։

«Միշտ մտածում ես, թե ինչեր կարող էր այդ մարդը անել, եթե շարունակեր ապրել, բայց անկախ նրանից, թե ինչքան ցավալի է դա, «Եռաբլուրը» զինվորական պանթեոն է, այնտեղ հանգչում են մարդիկ, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ժամանակ կամ ունեցել են բացառիկ ներդրում բանակաշինության գործում։ Այնտեղ չկան այլ հուղարկավորվածներ։ Որպես պաշտպանության նախարար՝ համարում եմ, որ չի կարելի «Եռաբլուրը» խառնել որևէ այլ թեմայի հետ, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներ կան։ Հատկապես երբ կա հարցի քաղաքական բնույթ՝ «Եռաբլուրը» չպետք է քաղաքականացվի»,- ասաց նախարարը՝ քարոզարշավի ընթացքում պատասխանելով երկրապահներից մեկի հարցին՝ թե ինչու է շահարկվում «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության վայրի հարցը։

Վիգեն Սարգսյանը նշեց, թե պաշտպանության նախարարությունում կա հստակ կարգ այդ հարցի վերաբերյալ։ «Երբ դիմումներ ենք ստանում «Եռաբլուրի» հետ կապված, պետք է հստակ ցուցադրվի մարտական ուղին, մասնակցությունը ռազմական գործողություններին, միջնորդությունն այն ջոկատից, որի կազմում այս կամ այն անձը մասնակցել է։ Եվ եթե այդ ամենը չլինի, մենք երբևէ նման որոշում չենք կայացրել որևէ մեկի համար։ Ինչքան բարձր հանրային հնչեղություն ունի այս կամ այն իրավիճակը, «Եռաբլուրն» ունի հստակ զինվորական պանթեոնի ուղղություն»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը։

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ