Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Եվս մեկ կորսված ընտրարշավ

Եվս մեկ կորսված ընտրարշավ
20.03.2017 | 19:25

Հայաստանում քաղաքական դաշտ, դասական առումով, երբեք չի եղել: 90-ականների սկզբին իշխանության եկած համազգային շարժումը պառակտվեց, բայց դրա արդյունքում առաջացած կուսակցությունների պայքարը ոչ այնքան գաղափարական էր, որքան անտագոնիստական` միջանձնային հարաբերություններով պայմանավորված: 90-ականների կեսերին Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց քայլեր անել քաղաքական դաշտի ձևավորման ուղղությամբ, բայց նրա իշխանությունն արդեն բարոյապես մաշված էր, ու այդ փորձերը ձախողվեցին:

Ժամանակակից աշխարհում քաղաքական ավանդական համակարգը, հիմնված «աջեր-ձախեր», «լիբերալ-պահպանողական» բաժանումների վրա, աստիճանաբար կորցնում է իր կենսունակությունը: Պատահական չէ, որ Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում համարվեց մարտահրավեր էլիտային: Սա միայն ամերիկյան միտում չէ,որովհետև Ֆրանսիայի նախագահական ընտրարշավի այս պահի առաջատարները` Մարին Լե Պենն ու Էմանուել Մակրոնը, չեն ներկայացնում այդ երկրի առաջատար, համակարգաստեղծ կուսակցություններից որևէ մեկը, ավելին` առաջարկում են քաղաքական ուժերին սահմանազատող իրենց բանաձևերը: Լե Պենի համար` այդ սահմանն անցնում է հայրենասերների ու գլոբալիստների, Մակրոնի համար` պահպանողականների ու առաջադիմականների միջև:


Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, որոնցում օրենսդրորեն բացառիկ դեր է վերապահված կուսակցություններին, չեն նպաստելու քաղաքական համակարգի ձևավորմանը: Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ը հռչակեց «խաղաղության» կուսակցություն՝ թերևս հուսալով քաղաքական համակարգի հակադիր բևեռում տեսնել «պատետազմի» կուսակցությունը: Սակայն, բանավեճերի փոխարեն, առաջին նախագահը լսեց միայն վիրավորանքներ ու լուտանքներ:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ