«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ընտրությունների օրը տեղափոխելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկին որևէ ուժ դրական արձագանք չի տվել

Ընտրությունների օրը տեղափոխելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկին որևէ ուժ դրական արձագանք չի տվել
22.03.2017 | 17:47

Ընտրությունների օրը ապրիլի 2-ից ապրիլի 9-ին տեղափոխելու վերաբերյալ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկին ընտրություններին մասնակցող որևէ ուժ դրական արձագանք չի տվել: Դաշինքը հայտարարություն էր տարածել անցած շաբաթ:


Նկատի էր առնվել երկու հանգամանք. իրավական՝ հակասահմանադրականությունը և բարոյական՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրվա հետ դրա համընկնումը: Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ եթե բոլոր ուժերը նման հայտարարությամբ հանդես գան, ինքը դեմ չէ ընտրությունները մի քանի օրով հետաձգելուն:
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առաջարկությունը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ժամանակավրեպ է համարել Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Ընտրական օրենսգրքին համապատասխան քարոզարշավն ընթացքի մեջ է և իր ժամկետին պիտի ավարտվի: Այլևս ժամանակավրեպ է նման խնդիր բարձրացնելը»,- ասել է Բիշարյանը:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ