Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վարչապետը վտանգավոր է համարում հետընտրական ցույցերն ու ակցիաները

Վարչապետը վտանգավոր է համարում հետընտրական ցույցերն ու ակցիաները
25.03.2017 | 17:13

Վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգավոր է համարում հետընտրական իրադարձությունների սցենարը, որի մասին ավելի վաղ խոսել էր ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Երևանի Դավթաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե հետընտրական բողոքի ակցիաներ, ցույցեր սպասո՞ւմ է, վարչապետը հայտարարեց. «Ես ճիշտն ասած դրանից խուսափում եմ, որովհետև համարում եմ կամայական ապակայունացումը մեր երկրին վտանգ է տալիս: Ես շատ եմ ուզում, որ մեր քաղաքացիական վեճը լինի գաղափարական, և ոչ թե այն մակարդակի, որ այսօր կա՝ բամբասանքի և այլն»:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ