Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ամենավտանգավորը, որ ստեղծվում է լայնածավալ խախտումների պատրանք. Հարությունյանը՝ տնօրենների ձայնագրության մասին

Ամենավտանգավորը, որ ստեղծվում է լայնածավալ խախտումների պատրանք. Հարությունյանը՝ տնօրենների ձայնագրության մասին
25.03.2017 | 17:27

Ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի սխալ օգտագործումը անթույլատրելի երևույթ է և օրենսդրորեն արգելված է հանրային ծառայողների համար՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, էթիկայի կանոնները թույլ չեն տալիս վարչական ռեսուրս կիրառել ընտրություններում ոչ հանրային ծառայողների համար:
«Տվյալ դեպքում խոսքը հանրային ծառայողների մասին չէ, այլ ուսումնական հաստատությունների տնօրենների մասին է: Բայց ընդհանուր գնահատական տալ չեմ կարող, որովհետև մանրամասն պետք է ուսումնասիրեմ: Ամենավտանգավոր բանը, երբ ստեղծվում է պատրանք, այսպես ասենք, լայնածավալ որոշակի խախտումների, երբ իրականում շատ մանրակրկիտ պետք է ուսումնասիրություններ կատարել»,- մամուլում հայտնված 100-ից ավելի դպրոցների տնօրենների ձայնագրությունների մասին ասաց Հարությունյանը: Նրա խոսքով, ինքը երեկ հասցրել է մի քանի ձայնագրություն ուսումնասիրել, և մեկում որոշ խնդիրներ նկատել է:

«Մեկում խնդիրներ տեսա, իսկ մյուս երկուսում խնդիր չկար: Այն մեկում, որտեղ խնդիր տեսա, չի նշանակում, թե հիմա կարող եմ պնդել, որ ակնհայտորեն ընտրախախտում կամ էթիկայի խախտում կա: Վստահեցնում եմ ձեզ, որ ինքս ևս ուսումնասիրելու եմ այդ դեպքերը»,- ասաց Հարությունյանը: Հարցին, թե այս պահին Հանրապետական կուսակցության գրանցումը անվավեր ճանաչելու հիմքեր տեսնո՞ւմ է, Հարությունյանը պատասխանեց, որ բացարձակ հիմքեր չկան կուսակցության գրանցումը անվավեր ճանաչելու համար:


«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակել էր հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ցանկ, որտեղ ներկայացվել էին նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ, երբ տնօրեններն ասում են, որ Հանրապետական կուսակցության համար իրենք ցուցակներ են հավաքել: ՕՐՕ դաշինքը հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել ԿԸՀ՝ ՀՀԿ-ի գրանցումը անվավեր ճանաչելու հիմքով:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ