Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կբոյկոտի՞ ավագանու նիստերը Փոստանջյանը

Կբոյկոտի՞ ավագանու նիստերը Փոստանջյանը
10.05.2017 | 17:29

Այսօր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար և քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հետաքրքիր հայտարարություն է արել։ «Ապրիլի 2-ի ընտրությունները արդար, հավասար, թափանցիկ չեն եղել: Մարդիկ կաշառված` ստիպված գնացել և ընտրել են իշխանությանը: Իսկ «Ելքը» վերցրեց մանդատները` լեգիտիմացնելով այս ընտրությունները: Նրանք չդիտարկեցին տեղամասից դուրս ընտրական գործընթացները: «Ելքը» քննությունը լիարժեք չհանձնած`ձախողեց այս երկրորդ փուլը»,- ասել է ընդդիմադիր թեկնածուն։ Սա նշանակում է, որ եթե Տարոն Մարգարյանն ընտրվի քաղաքապետ, «Երկիր ծիրանին» պետք է բոյկոտի՞ քաղաքապետարանի աշխատանքները, այլապես իր ներկայությամբ կլեգիտիմացնի ընտրությունը։ Ինչպես խորհրդարանական, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունների շուրջ արդեն խոսակցություններ կան, որ մարդկանց ցուցակագրում են, այսինքն` իշխանությունն էլի դիմում է նախկին մեթոդներին, իսկ նման պարագայում ընտրությունից հետո ինչ կանի՞ Զարուհի Փոստանջյանը։


Բոյկոտել-չբոյկոտելու հարցը նրա առջև արդեն կանգնած է, քանի որ արդեն հայտնի է, որ ցանկացած արդյունքի դեպքում այդ ուժն ավագանու անդամներ ունենալու է։ Այնպես որ, ճիշտ կլինի այսօրվանից Փոստանջյանը մտածի, թե ինչպես է արդարացնելու ավագանու աշխատանքներին մասնակցելու հանգամանքը։ Կամ էլ բոյկոտի այն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ