Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հարված գրպանին

Հարված գրպանին
09.06.2017 | 06:10

Գյուղնախարարությունը փորձում է հետամուտ լինել իր որոշումներին։ Գաղտնիք չէ, որ ցանկացած իրավախախտի խելքը գլուխն է գալիս, երբ գրպանին ես հարվածում։ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության երեկվա նիստում ներկայացրեց Իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունը։ Համաձայն դրա, 100 հազար դրամով կտուգանվի ցանկացած անձ, ով վաճառքի համար անասունի սպանդը կկատարի իր բակում։ Հիշեցնենք, որ կառավարության այս տարվա մարտի որոշմամբ, սպանդը պետք է իրականացվի բացառապես սպանդանոցներում։ Այս որոշումը ուժի մեջ է մայիսից։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ