Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի հանրահայտ «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախումբը

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի հանրահայտ «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախումբը
10.07.2017 | 17:29

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 9-ին ղեկավարել է Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի (The Komische Oper Berlin) նվագախումբը։ Համերգը կայացել է «Կորինյան երաժշտական ամառ» (Choriner Opernsommer) փառատոնի շրջանակներում։

Այն Գերմանիայում անցկացվող հեղինակավոր փառատոն է, որն ավելի քան 50 տարվա պատմություն ունի։ Փառատոնը տեղի է ունենում 1258 թվականին հիմնադրված Chorin վանական համալիրում։ Ճարտարապետական այս հուշարձանն այսօր համարվում է բազմաթիվ մշակութային միջոցառումների անցկացման վայր։ «Կորինյան երաժշտական ամառ» փառատոնը հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների և կոլեկտիվների։
Հուլիսի 9-ի համերգային ծրագրում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի 9-րդ կոնցերտը, Լյուդվիգ վան Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան ՙՀերոսական՚։ Որպես մենակատար հանդես է եկել գերմանացի դաշնակահար Մարտին Շթադֆելդը, ով բազմաթիվ միջազգային մրցույթների, այդ թվում Echo Klassik մրցանակի քառակի դափնեկիր է։


Սա Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի հետ առաջին համագործակցությունն է:
Նշենք, որ «Կոմիշե Օպերը» Գերմանիայի երաժշտական առաջատար թատրոններից է։ Այն հիմնադրվել է 1947 թվականին։ Տարբեր ժամանակներում թատրոնի նվագախումբը ղեկավարել են այնպիսի նշանավոր դիրիժորներ, ինչպիսիք են Օտտո Կլեմպերերը, Վացլավ Նոյմանը, Կուրտ Մազուրը, Կիրիլ Պետրենկոն, Ֆաբիո Լուիսին և այլք։ Բեռլինի «Կոմիշե օպեր» թատրոնի նվագախմբի երկացանկն ընդգրկուն է, նվագախմբին են վստահվել բազմաթիվ համաշխարհային պրեմիերաներ։

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ