Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Շարմազանով. Գերտերությունները թույլ չեն տա, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի

Շարմազանով. Գերտերությունները թույլ չեն տա, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի
13.07.2017 | 02:36

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գործնականում բացառում է լայնամասշտաբ պատերազմը ԼՂ հակամարտության գոտում: «Սա կապում եմ նաև Պուտին- Թրամփ հանդիպման հետ»՝լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Շարմազանովն ընդգծեց, որ աշխարհում թիվ մեկ խնդիրն այսօր Սիրիայի ճգնաժամն է։ «Եվ մենք տեսանք, որ գոնե Սիրիայի հարցում երկու գերհզոր տերության նախագահները եկան ընդհանուր հայտարարի», - նշեց նա։ Նրա խոսքով՝ որևէ մեկն Ադրբեջանին թույլ չի տա նոր, մեծ թեժ կետ բացել սիրիական տարածաշրջանին մոտ, որովհետև դա հղի է լուրջ հետևանքներով: «Ի վերջո, չմոռանանք Ադրբեջանի կապը ահաբեկիչների հետ, բայց լայնամասշտաբ պատերազմ թույլ չեն տա գերտերությունները», -ընդգծեց Է. Շարմազանովը։

«Քանի դեռ Ադրբեջանը բանակցային գործընթացում ամբողջական չի վերադարձել ու մտել բանակցային փուլ, ես իրենցից ոչ մի տրամաբանված գործողություն չեմ սպասում: Չեմ բացառում, որ կշարունակվեն նման գործողությունները, բայց պիտի հաշվարկեն, որ իրենց կորուստներն ավելի շատ են լինելու, արդյունքի էլ չեն հասնելու, ինչպես ապրիլին չհասան, այլ ֆիասկո ապրեցին, որևէ բնակավայր Ադրբեջանը չկարողացավ վերցնել», - նշեց նա։ ԱԺ փոխնախագահը ընդգծեց, որ ապրիլից հետո ամենաանհավանական զարգացմանը պիտի պատրաստ լինենք առաջինը հոգեբանորեն, քանի որ պիտի վերջնականապես գիտակցենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն համակերպվում այս տարածաշրջանում մեկ հայկական պետության գոյությանը, ինչ մնաց երկրորդին: «Ես այն կարծիքին չեմ, որ եթե ղարաբաղյան հարցը լուծեցինք, հետագայում իրենց հետ խնդիր չենք ունենալու: Մեր այսօրվա սպառնալիքը Թուրքիան է ու Ադրբեջանը, նրանք վարում են մեկ միասնական քաղաքականություն», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Դիտվել է՝ 3816

Մեկնաբանություններ