ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.09.2017 | 00:02

Այս մի իմաստությունն էլ տեսա արեգակի ներքո, որ մեծ է թվում ինձ. փոքրիկ մի քաղաք կար, և նրա մեջ` սակավաթիվ մարդիկ, մեծազոր մի թագավոր հարձակվեց դրա վրա, պաշարեց այն և մեծամեծ պատնեշներ շինեց նրա դեմ։

Իսկ այնտեղ աղքատ և իմաստուն մի մարդ կար, և նա իր իմաստությամբ փրկեց քաղաքը, բայց հետո ոչ ոք չհիշեց այդ տնանկ մարդուն։ Եվ ես ասացի. «Իմաստությունը լավ է ուժից, մինչև իսկ եթե աղքատի իմաստությունը արհամարհված լինի, և չուզենան լսել նրա խոսքերը»։


Ժողովող 9. 13-16

Դիտվել է՝ 3378

Մեկնաբանություններ