Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կիմ Բալայանին կհաջորդի Հրայր Թովմասյանը

Կիմ Բալայանին կհաջորդի Հրայր Թովմասյանը
20.10.2017 | 13:37

«Ժամանակ»-ը գրել է, որ թոշակի տարիքը լրացած ՍԴ անդամ Կիմ Բալայանի ամենահավանական իրավահաջորդը Հրայր Թովմասյանն է: Նա մի քանի ամիս կլինի ՍԴ շարքային անդամ, իսկ հաջորդ տարի կփոխարինի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին:

Տեսականորեն Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ կարող են նշանակել Գագիկ Հարությունյանի փոխարեն, իշխանությունն ավելի պատեհ է համարում նրան ՍԴ անդամ նշանակել Կիմ Բալայանի փոխարեն, որ մի քանի ամիս լինի ՍԴ շարքային անդամ, և նոր միայն ԱԺ-ն ընտրի ՍԴ նախագահ։

Դիտվել է՝ 3571

Մեկնաբանություններ