Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Գործազուրկների գերակշռող մասը կանայք են

Գործազուրկների գերակշռող մասը կանայք են
04.02.2018 | 15:23

Հայաստանում 2017-ի վերջին պաշտոնապես գրանցված է 70 236 գործազուրկ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` գործազուրկների թվում ամենաշատը՝ 18 073 մարդ, 35-44 տարեկան անձինք են։ Հայաստանում գործազուրկ են 35-44 տարեկան կանայք՝ 46 838։ Նախորդ տարվա տվյալներով, գործազուրկ է եղել 29 398 տղամարդ՝ դարձյալ նույն տարիքային խմբի՝ 35-44 տ.։ Գործազուրկների թվի մեջ մեծ է նաև 45-54 տարեկան կանանց ցուցանիշը. նախորդ տարվա տվյալներով աշխատանք է փնտրել այդ տարիքի 8 715 կին։
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվում գերակշռողը միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցած անձինք են՝ 38 683։ Թերի բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն ունեն գործազուրկներից 12 392-ը, հիմնական ընդհանուր կրթություն ունեն 5 799-ը, հետբուհական, բարձրագույն կրթություն ունեն 8 734-ը։ Գործազուրկ կանանց թվում գերակշիռ մասը միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող կանայք են՝ 24 334։

Նույն կրթությամբ տղամարդիկ ևս ամենաշատն են գործազուրկների թվի մեջ՝ 14 349։ Գործազուրկների տիրապետող մեծամասնությունը քաղաքաբնակ է՝ 44 774։ Գյուղերում նրանց թիվը եղել է 25 462:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ