Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Օրհան Օսմանօղլու. Աբդուլ Համիդի գահընկեց արվելու շրջանը նման է մեր օրերին

Օրհան Օսմանօղլու. Աբդուլ Համիդի գահընկեց արվելու շրջանը նման է մեր օրերին
07.02.2018 | 11:17

Օսմանյան կայսրության ամենադաժան սուլթաններից մեկի՝ Աբդուլ Համիդի թոռը՝ Օրհան Օսմանօղլուն, վստահ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխին էլ գալու է այն, ինչ իր պապի: Diken-ը, մեջբերել է Օսմանօղլուն: «Նրան չհասկացան շրջապատողները: Միայնակ մարդ էր: Շատ թշնամիներ ուներ: Նրա գահընկեց արվելու շրջանը նման է մեր օրերին: Նման է նրան, ինչ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխին է գալիս: Պետք է շատ ուշադիր լինենք, տեսնենք, թե ովքեր են մեր թշնամիները»,- ասել է «արյունոտ սուլթան» մականունը ստացած Աբդուլ Համիդի թոռը:

Նա նշել է, թե իր պապը շատ թշնամիներ ուներ ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ դրսում: «Այսօր Էրդողանը նույն պայքարն է մղում: Անհրաժեշտ է ուշադիր լինել և դասեր քաղել»,- ասել է նա: Սուլթան Աբդուլ Համիդը 1909-ին գահընկեց էր արվել և բանտարկվել, որտեղ էլ կնքել էր մահկանացուն:

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ