Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իրաքում հինավուրց շումերական նավահանգիստ է հայտնաբերվել

Իրաքում հինավուրց շումերական նավահանգիստ է հայտնաբերվել
18.03.2018 | 22:56

Իրաքի հարավ-արևելքում իրաքցի և իտալացի հնագետների թիմը հինավուրց շումերական նավահանգիստ է հայտնաբերել, որը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով` հայտնում է Repubblica-ն: Հնագիտական պեղումներն անցկացվել են Էն Նասիրիա քաղաքի մոտակայքում՝ Աբու Տբեիրախ բնակավայրում, որը Պարսից ծոցի հնագույն ջրափնյա գծի վրա է:

Պեղումները ղեկավարել են Լիչիա Ռոմանոն և Ֆրանկո Դ’Ագոստինոն: Մասնագետների պնդմամբ՝ խոսքը հնագույն նավահանգստի մասին է, որը երբևէ հայտնաբերվել է Իրաքի տարածքում:

Պեղումների արդյունքների շնորհանդեսը կկայանա մարտի 21-ին, Հռոմում:

Դիտվել է՝ 3079

Մեկնաբանություններ