Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քաղաքապետարանը դիմեց ոստիկանություն

Քաղաքապետարանը դիմեց ոստիկանություն
16.05.2018 | 22:54

Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն՝ պահանջելով «ձեռնարկել միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

Դիմումում նշված է. «Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։ Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

Ցուցարարները «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչով Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող պուրակի մոտ բողոքի ակցիա իրականացնելուց հետո շարժվեցին դեպի քաղաքապետարան։ Նրանց հաջողվել ներխուժել քաղաքապետարանի շենք։ Աշխատողները երրորդ հարկում փակեցին նրանց ճանապարհը։ Ցուցարարները պահանջում էին հանդիպում Տարոն Մարգարյանի հետ։

Դիտվել է՝ 3114

Մեկնաբանություններ