Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ՀՀԿ-ն չի քննարկել կուսակցության նախագահի պաշտոնանկության հարց

ՀՀԿ-ն չի քննարկել կուսակցության նախագահի պաշտոնանկության հարց
18.05.2018 | 14:33

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ ՀՀԿ-ն չի քննարկել կուսակցության նախագահի պաշտոնանկության հարցը: Կարեն Կարապետյանի ու կուսակիցների հարաբերությունների հարցին նա պատասխանեց.

«Մեր բոլորի հարաբերությունները փայլուն են, մենք շատ կուռ, միասնական քաղաքական թիմ ենք: Ես հաջողություն եմ մաղթում Փաշինյանի կառավարությանը, սա վերամբարձ խոսքեր չեն, որովետև յուրաքանչյուր կառավարության հաջողություն մեր ժողովրդինն է»:

Դիտվել է՝ 1947

Մեկնաբանություններ