ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Էդմոն Մարուքյան. Բոլոր անհանգիստներին կոչ ենք անում ԼՀԿ հովանավորներ փնտրելու փոխարեն զբաղվել երկրում օրըստօրե կուտակվող խնդիրներով

Էդմոն Մարուքյան. Բոլոր անհանգիստներին կոչ ենք անում ԼՀԿ հովանավորներ փնտրելու փոխարեն զբաղվել երկրում օրըստօրե կուտակվող խնդիրներով
16.02.2019 | 23:30

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հերքում և դատապարտում է !!! Վերջին օրերին իշխանության հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող մամուլի միջոցներն իսկական արշավ են սկսել «Լուսավոր Հայաստանի» դեմ՝ չխորշելով այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու արատավոր գործելակերպից։ Ի թիվս այլ զրպարտությունների, մամուլի այդ միջոցները տեղեկություններ են հրապարակում այն մասին, թե իբր «Լուսավոր Հայաստանը» հովանավորվում է հանրապետության նախագահ Արմեն Սարսգանի կողմից։ Այդպիսով, փորձ է արվում մի կողմից արատավորել իր ինքնուրույնությամբ ու ինքնաբավությամբ իշխանությանը հանգիստ չտվող «Լուսավոր Հայաստանին», մյուս կողմից՝ թիրախավորել նախագահ Արմեն Սարգսյանին։
Բոլոր անհանգիստներին կոչ ենք անում «Լուսավոր Հայաստանի» հովանավոր/ներ փնտրելու փոխարեն զբաղվել երկրում օրըստօրե կուտակվող խնդիրներով, որոնց լուծումը իշխանության ուղիղ պարտականությունն է։


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում են ընդդիմադիր ուժի նկատմամբ իշխանության կողմից վերահսկվող մամուլի միջոցների այս գործելաոճը։ Սա ազնիվ խաղ չէ, ընդդիմախոսությանը լուտանքով պատասխանելը ժողովրդավարական Հայաստանին հարիր չէ։ Սա հարիր չէ նաև այն արժեքներին, որոք որպես ուղենիշ հռչակում էր Նիկոլ Փաշինյանը՝ թավշյա հեղափոխություն իրականացնելիս։
Տարակուսելի և դատապարտելի է սիրո և հանդուրժողականության կարգախոսներով իշխանության եկած ուժի կողմից ընդդիմախոսների նկատմամբ ցուցաբերվող ատելության և անհանդուրժողականության գործելակերպը»։

Դիտվել է՝ 3529

Մեկնաբանություններ