Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ագարակաձորի մանկապարտեզում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում

Ագարակաձորի մանկապարտեզում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում
22.02.2019 | 04:04

Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Կառուցվում է արևային ջրատաքացուցիչներով համալրված՝ ջեռուցման լոկալ համակարգ: Դրա անհրաժեշտությունն այստեղ առաջացել է խորհրդային համակարգի փլուզումից հետո: Արդեն 38 տարի, ջերմաստիճանային բավարար պայմաններ չլինելու պատճառով, ձմռանը սաների հաճախումը դադարեցվում է:


Լոկալ ջեռուցման համակարգ չունենալու պատճառով մանկապարտեզը տարվա մեջ աշխատում է 7-8 ամիս: Խմբերում և ննջասենյակներում միացված մեկական էլեկտրական սալիկներով համապատասխան ջերմաստիճան ապահովել չի հաջողվում: Կա երեխաների անվտանգության ապահովման խնդիր նաև: Ցածր ջերմաստիճանի պատճառով փոքրիկները հաճախ են հիվանդանում: Տուժում է նաև մանկավարժների աշխատանքը. իրականացված կրթադաստիարակչական ծրագրերը հարկադրական պարապուրդների պատճառով արդյունք չեն տալիս: 50 երեխա սպասարկող մանկապարտեզի համար խնդրի լուծումը կարևոր է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համատեղ ջանքերով, գործնական կոնկրետ քայլեր են իրականացնում: Կառուցվում է ջեռուցման լոկալ համակարգ, որը նախատեսում է նաև 9,5կՎտ.ժ հզորությամբ արևային ջրատաքացուցիչ և 300 լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաք: Ընթացիկ աշխատանքներն արդեն դրական ազդեցություն են թողել. նախատեսվող փոփոխության շնորհիվ փոքրիկների թիվն ավելացել է: Նախկին 50-ի փոխարեն աշխատանքներից հետո այստեղ դիմավորելու են 58 երեխայի: 1490 բնակիչ ունեցող գյուղի համար սա կարևոր ձեռքբերում է:


«Մանկապարտեզը միշտ խնդիր է ունեցել: Երբ չենք կարողացել վառարաններով կամ հոսանքով տաքացնել սենյակները, մինչև ապրիլի 1-ը, երբեմն նաև 15-ը փակել ենք մանկապարտեզը: Ցրտի պատճառով երեխաները շուտ են հիվանդանում, ծնողները վախենում են նրանց բերել: Հոսանքով ինչքան էլ միացնում ենք, սենյակը չի տաքանում: Վառարաններով էլ չի թույլատրվում. ինչքան էլ ուշադիր ենք լինում, մի դեպք պատահում է: Այս աշխատանքները կատարելուց հետո մանկապարտեզը կարող է աշխատել ամբողջ տարին: Դա կարևոր է բոլորի համար»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Նախշուն Բեգլարյանը:


«Համայնքի բյուջեն թույլ չի տալիս նման խնդիրներ լուծել: Մանկապարտեզի ջեռուցման հարցի լուծումը կարևոր աջակցություն է գյուղի համար: Առավել ևս, որ ի տարբերություն անցած տարիների ունենք ծնունդների ավելացում: Այս հնարավորությունը միանշանակ դրական է ազդելու»,- ասել է Ագարակաձորի վարչական տարածքի ղեկավար Դերենիկ Մարտիրոսյանը:


Կառուցվող համակարգը գործելու է առավելագույն օգտակարություն ապահովելու սկզբունքով. գիշերային ժամերին օգտագործվելու է գազի կաթսան՝ ապահովելով մինիմալ ջերմաստիճան: Ցերեկային ժամերին ջեռուցումն ապահովվելու է բացառապես արևային ջրատաքացուցիչների միջոցով: Դա թույլ կտա նաև 40 տոկոսով տնտեսել գազի ծախսը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005 թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Մոբիլնիե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, ՈՒկրաինայում և Թուրքմենստանում: 2000 թ. հունիսից ՄՏՍ-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ