ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վազգեն Մանուկյանը հակաիշխանական բևեռ է ձևավորում

Վազգեն Մանուկյանը հակաիշխանական բևեռ է ձևավորում
30.04.2019 | 02:33

Երեկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հաստատեց այն տեղեկությունը, որ քաղաքական ակումբ է ստեղծել։ Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել։ Պարզվում է՝ այս քննարկումներին մասնակցում են նախկին երկու իշխանություններին համակրող քաղաքական գործիչներ, որոնք պարբերաբար հանդիպում են «Բլուր» կոչվող թաղամասի սեփական տներից մեկում և քննարկում հնարավոր բևեռի ձևավորման հարցը, բևեռ, որը այսօրվա քաղաքական դասավորությունը գլխիվայր շուռ կտա։ ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի «մոդերատորությամբ», մեր տեղեկություններով, քննարկումներին մասնակցում են Վիգեն Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանը, Վիկտոր Սողոմոնյանը, Աղվան Վարդանյանը, Ռուբեն Հակոբյանը։ Հակաիշխանական այս ալյանսը նպատակ ունի քաղաքական գործընթացներ սկսելու և, իշխանության վարկանիշի անկմանը զուգահեռ, առաջացած քաղաքական վակուումը «լցնելու»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ