ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Որոշումն ընդունում են, հետո մտածում

Որոշումն ընդունում են, հետո մտածում
19.07.2019 | 01:39

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության արշավը ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների դեմ մի քանի ամիս առաջ շատ ակտիվորեն լուսաբանվում էր։ ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների աշխատակիցները դարձել էին համարյա ազգի թշնամիներ, ու կարծես հենց այդ կառույցներն էին խանգարում ՀՀ տնտեսության թռիչքաձև զարգացմանը։ Այդ ընթացքում կառավարությունը որոշ ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների լուծարման որոշումներ ընդունեց։ Որոշ կառույցներ իրոք լուծարվեցին, մյուսներն էլ, թեև ունեն լուծարման որոշում, աշխատակիցներն էլ ծանուցվել էին ազատման մասին, սակայն այդպես էլ չեն լուծարվում, աշխատանքն էլ երկարաձգվում է։ Փաստորեն, կառավարությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քայլն անում են առանց մտածելու, հետո են միայն վերլուծում-հասկանում, որ ընդունել են մի որոշում, որն իրագործել չեն կարող, կամ որի իրագործումը նպատակահարմար չէ։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ