Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բալթիկ ծովում 500 տարի առաջ խորտակված նավ է հայտնաբերվել

Բալթիկ ծովում 500 տարի առաջ խորտակված նավ է հայտնաբերվել
25.07.2019 | 18:21

Մոտ 500 տարի առաջ խորտակված նավ է հայտնաբերվել Բալթիկ ծովում: Այս մասին գրում է է Daily Mail-ը` հստակեցնելով, որ այն հայտնաբերվել է Շվեդիայի ափերից 24 մղոն հեռավորության վրա:

«Այն, ըստ երևույթին, կառուցվել է 16-րդ դարի սկզբին: Կայմերը, թնդանոթներն ու սարքավորումների մի մասը պահպանվել են: Գիտնականներն ասում են, որ նավը լավ է պահպանվել գուցե այն պատճառով, որ ծովի ջրերում թթվածին գրեթե չկա ու կենդանիները հենց այդ պատճառով չեն մոտեցել նավին ու վնասել այն»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ նավի անունն ու ծագումը հայտնի չեն:
Պարբերականը նշում է նաև, որ հայտանաբերված նավը Բալթիկ ծովում խորտակված ամենահին նավն է, իսկ թե ինչու է այն խորտակվել և թե ինչ է պատահել անձնակազմի հետ, գուցե պարզվի համապատասխան ուսումնասիրություններից հետո:



Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ