ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Տերովին տերն է տարել, անտերին գելը

Տերովին տերն է տարել, անտերին գելը
29.10.2019 | 15:04

Այսօր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը տեղի ունեցած հայտնի միջադեպի հետևանքով աշխատանքից ազատված մաքսային ծառայողը կրկին ծառայության է ընդունվել։ «Այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար»,- նշել է Փաշինյանը։

Փաստորեն, շարքային աշխատողին այդպիսի սխալի համար կարելի է ամիսներով գործազուրկ թողնել, իսկ որ իրենք ամեն օր են հազար ու մի սխալներ թույլ տալիս ու դրան գումարած նույնիսկ իրենց աշխատավարձը կրկնակի բարձրացնում են, նորմալ է։ Այսքան ժամանակ Փաշինյանը սեփական կադրերի որևէ սխալի համար մի պատիժ սահմանե՞լ է (իսկ որ նրանք բազմաթիվ սխալներ են թույլ տալիս կասկածից վեր է)։ Անշուշտ, ոչ, քանի որ նրանք մաքսայինի շարքային աշխատակցի նման անպաշտպան չեն։ Կամ էլ սեփական աչքի գերանը չեն տեսնում, ուրիշի փուշն են անմիջապես նկատում։ Իրեն նեղություն տվե՞լ է այսօրվա վարչապետն իմանալու, թե աշխատանքից զրկված այդ «հպարտ» քաղաքացին ինչպես է երջանիկ երկրում։ Բնականաբար՝ ոչ, կարևորն այդ պահին լավ բեմադրված շոուն ստացվեր, իսկ դրա հետևանքով քանի մարդ օրվա հացից կզրկվեր, քիչ է հետաքրքիր կառավարության պատասխանատուին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ