ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երեխային էլ են կրակը գցել

Երեխային էլ են կրակը գցել
02.05.2020 | 18:01

Ինչպես երևում է, վարչապետի ընտանիքում ամենասթափ մարդը փոքրիկ Արփին է, մարդկանց չի պիտակավորում, դատի չի տալիս, անընդհատ ու աննպատակ չի խոսում ու ամենակարևորը, չիմացած հարցերից ու խնդիրներից էլ այնպես է փախչում, որ բռնել էլ չի լինում։ Սա այն դեպքն է, երբ փոքրերը պիտի մեծերին դաստիարակեն։


Պարզապես Արփին էլ է կրակն ընկել սեփական ընտանիքի ձեռքը, երբ խոսելու և ցույց տալու բաներն ավարտվում են, հիշում են էլի Արփիին, թե, օրինակ, նա ինչ է մտածում կառավարության հակաճգնաժամային քայլերի մասին։ Ու նա լավագույն պատասխանն է տալիս, որքան ուժ ունի վազում է ու դուռը փակում հարցնողների երեսին։ Անգամ նա է հուշում, որ եթե գլուխ չեք հանում այդ խնդիրներից, հարցրեք իմացողներին, պրոֆեսիոնալներին, բայց ավաղ, նրա փոքրիկ հուշումն էլ տեղ չի հասնում։
Այսօր Նիկոլ Փաշինյանը Արփիի հետ լուսանկար էր Ֆեյսբուքում հրապարակել։ Բավական խորհրդանշական հայացք ունեին հայրն ու աղջիկը։ Տպավորություն էր, որ Փաշինյանը կրկին Արփից ինչ-որ բան էր փորձում պարզել, իսկ աղջիկը նայում էր ու ուզում էր հասկանալ, թե ինչ խնդրի լուծում են այս անգամ ուզում իրենից լսել։ Բավական հաջող լուսանկար էր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ