Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.10.2020 | 00:01

Ով ոս­կի է սի­րում, չի ար­դա­րա­նա, և ով ա­պա­կա­նու­թյուն է սի­րում, նրա­նով կլց­վի։ Շա­տե­րը կոր­ծան­վե­ցին ոս­կու պատ­ճա­ռով և կանգ­նե­ցին հենց ի­րենց կորս­տի դեմ հան­դի­ման։ Գայ­թակ­ղու­թյան ծառ է նրանց հա­մար, ով­քեր զոհ են մա­տու­ցում նրան. բո­լոր ան­միտ­նե­րը կուլ են գնում դրան։ Ե­րա­նե­լի է այն հա­րուս­տը, որ ա­նա­րատ գտն­վեց և չգ­նաց ոս­կու հետևից։ Ո՞վ է նա, ե­րա­նի տանք նրան, քան­զի զար­մա­նա­լի բա­ներ ա­րեց իր ժո­ղովր­դի մեջ։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 34. 5-9

Դիտվել է՝ 7043

Մեկնաբանություններ