Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Վլադիմիր Գասպարյան. 30 տարի այս պահն եք երազել, որ ազատվեք պետականությունից

Վլադիմիր Գասպարյան. 30 տարի այս պահն եք երազել, որ ազատվեք պետականությունից
21.11.2020 | 22:03

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքում գրել է. «Խոսք կա՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Ավելացնեմ՝ այս պարզ ճշմարտությունը չհասկացող ժողովուրդն ավելի վատն է, քան իր վատ իշխանությունը։ Մեր վերջին օրերին հետևողն ապշում է՝ լավ, մտածելու ունակությունը կորցրել եք, մարդիկ, ինքնապահպանման բնա՞զդն էլ եք կորցրել։ Չե՞ք հասկանում, որ Արցախը տալով՝ չավարտվեց այս ողբերգությունը։ Գորիս-Կապան ճանապարհն արդեն փաստացի անանցանելի է, որովհետև մի զգալի մասն ադրբեջանցու տարածքով է անցնում։ Վաղը կկորցնենք Մեղրին, մյուս օրը՝ Վարդենիսը…
Հայաստանը կորցնում է պետականությունը։ Չկա մեկը, ով որպես պետության մարդ կխոսի մյուս պետությունների մարդկանց հետ։ Երկրի ներսում անիշխանություն ու անարխիա է, երկրից դուրս մեր հարցերը լուծում են առանց մեզ։ Իսկ այստեղ մեծամասնությունն անտարբեր է, զբաղված է «իմ ու քո» անելով, սև ու սպիտակ ջոկելով, հին ու նոր պարզաբանումներով։ Չե՞ք հասկանում, որ սա վերջն է, որ շուտով Հայաստան չի լինի։


Այդպես կորցրինք Արևմտյան Հայաստանը։ Այդպես կորցրինք Արևելյան Հայաստանի կեսն անցած դարի սկզբին։ Այդպես երեկ կորցրինք Արցախը։ Մարդի’կ, հիմա էլ այս մի բուռն ենք կորցնում, որովհետև գորշ ամբոխն անտարբերությունն իրեն աստված է կարգել, իսկ կուրությունը՝ ապրելու ձև։ Թե՞ 30 տարի այս պահն եք երազել, որ ազատվեք պետականությունից՝ որոշում կայացնելու, պատասխանատվություն վերցնելու, արժանապատիվ ապրելու հոգսից։


Եթե դա է ձեր ուզածը, հիշեք՝ չլինի Հայաստան պետությունը՝ ձեզնից ապրելու իրավունքն էլ կխլվի։ Որովհետև երկիրն իրենց կուշտ անտարբերությանը զոհած մարդիկ ոչ միայն իրենց կամքով ապրելու, այլև իրենց կամքով մեռնելու իրավունք չունեն։ Եվ ձեր այդ վիճակին, անհարգելի անտարբերներ, մի քայլ է մնացել։ Ուշքի եկեք»:

Դիտվել է՝ 7166

Մեկնաբանություններ