Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը քննարկել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող հարցեր

Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը քննարկել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող հարցեր
22.12.2020 | 14:31

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, քննարկվել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող հարցեր: Հատուկ ընդգծվել է Մարտունի քաղաքի և Արցախի մյուս բոլոր բնակավայրերի արագ ու պատշաճ էլեկտրամատակարարման ու կապի ապահովման, բնակարանաշինության ծրագրերի մեկնարկի անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են էլ ավելի ներդաշնակեցնել ու բազմապատկել համատեղ ջանքերը հետպատերազմյան ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղղությամբ:

Դիտվել է՝ 2642

Մեկնաբանություններ